Լրահոս

17.08.2015 23:40


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին և Ծովինար գյուղի մոտակայքում

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին և Ծովինար գյուղի մոտակայքում

Օգոստոսի 17-ին, ժամը 19.58-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 DQ 612 պ/հ (վարորդ` 1977 թ. ծնված Ա. Մ.) և «ԶԻԼ» մակնիշի 296 LO 05 պ/հ (վարորդ` 1960 թ. ծնված Մ. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Մ.-ը տեղափոոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի փականները:

***

Օգոստոսի 17-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «ԳԱԶ 2410» 34 CN 626 պ/հ (վարորդի ինքնությունը չի պարզվել) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 SL 275 պ/հ (վարորդ Մ. Կ.) ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով հետիոտն` 1990 թ. ծնված Կ. Ս.-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը