Լրահոս

16.11.2009 17:19

ՍԴՀԿ անդամը պարզել է, որ Էդվարդ Նալբանդյանի նշած եզը բազմաթիվ հորթեր ունի

ՍԴՀԿ անդամը պարզել է, որ Էդվարդ Նալբանդյանի նշած եզը բազմաթիվ հորթեր ունի

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը երկար է մտածել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն խորհրդի մասին, որ պետք չէ եզան տակ հորթ փնտրել, ու պարզել է, որ իրականում հայ-թուրքական հարաբերությունների ներկա կարգավորման «եզան» տակ առնվազն 7 «հորթ» կա.

1.     Ցեղասպանության ճանաչման ձախողում

2.     Կարսի պայմանագրի ճանաչում

3.     Արցախյան խնդիրն Ադրբեջանի օգտին կարգավորում

4.     Հայաստան-Ռուսաստան «խոպանի» ուղղության փոփոխում դեպի Թուրքիա

5.     Ռուսաստանի ռազմական ներկայությունից Հայաստանի ազատում

6.     Հայաստան-Իրան հարաբերությունների հնարավորինս սահմանափակում

7.     Անկարա-Գյումրի-Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղային կապի անխափան գործունեության ապահովում։

-Շատ բեղմնավոր եզ է, և հնարավոր է, որ հետագայում էլի մենք հորթեր ունենանք այդ եզից,- Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Վ. Շիրխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։