Լրահոս

16.11.2009 17:11

«Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը՝ Հուդայի համբույր»

«Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը՝ Հուդայի համբույր»

-Հուդայի համբույրի տարբերակն էր Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը. հանկարծ ստանձնել է Սերժ Սարգսյանի «ադվակատի» դերը՝ միաժամանակ խոսելով, թե ինչքան վատն են հայդատականները,-գնահատական տալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթին՝ ասել է «Իրավունք» թերթի խմբագիր, ՍԻՄ նախագահության անդամ Հովհաննես Գալաջյանը։

Հ. Գալաջյանն ասել է, թե Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթը կառուցում է հետևյալ սխեմայով. «Ես՝ Լևոն Տեր-Պետրոսյանս, բացահայտ դավաճան եմ, բացահայտ ապազգային. ես պաշտպանում եմ Սերժ Սարգսյանին, որպեսզի նրան էլ կպչի դավաճանի ու ապազգայինի այդ պիտակը»։

-Տեխնոլոգիան այնպիսին է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրենով է ուզում փչացնել գործող նախագահին,-հավելել է Հ. Գալաջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։