Լրահոս

17.08.2015 12:48


Սպառնացել է ինքնասպանություն գործել՝ իր վրա բենզին լցնելով

Սպառնացել է ինքնասպանություն գործել՝ իր վրա բենզին լցնելով

Օգոստոսի 17-ին, ժամը 10.11-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 8 փողոցի տներից մեկում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ իր վրա բենզին լցնելով և ինքն իրեն այրելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Շահումյան գյուղի բնակիչ Գ. Ն.-ի (ծնվ. 1958 թ.) ինքնասպանության փորձը:

Այս խորագրի վերջին նյութերը