Աշխարհ

16.08.2015 15:33


Դոնալդ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ–ից քշել անօրինական ներգաղթյալներին

Դոնալդ Թրամփը պատրաստվում է ԱՄՆ–ից քշել անօրինական ներգաղթյալներին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրվելու դեպքում պատրաստվում է երկրից քշել անօրինական ներգաղթյալներին։ Այս մասին նա հայտարարել է NBC–ին տված հարցազրույցում։

«Նրանք պետք է հեռանան։ Մենք կա՛մ ունենք երկիր, կա՛մ չունենք»,–հայտարարել է Թրամփը։

Նշվում է, որ այս քաղաքական գործչի ռասիստական հայտարարությունները տարակուսանք են առաջացնում ոչ միայն լատինաամերիկյան ակտիվիստների, այլ նաև Հանրապետական կուսակցության անդամների մոտ։

Թրամփի հիմնական մրցակից Ջեբ Բուշը միլիարդատիրոջ մեկնաբանություններն անվանել է «անհավանական տգեղ»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թրամփն իր նախընտրական արշավի վրա պատրաստ է ծախսել 1 մլրդ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը