Աշխարհ

16.08.2015 15:09


Շվեյցարացի միլիարդատիրոջ որդին հրդեհել է իր «Ferrari 458 Italia»–ն՝ ապահովագրություն ստանալու նպատակով (լուսանկար)

Շվեյցարացի միլիարդատիրոջ որդին հրդեհել է իր «Ferrari 458 Italia»–ն՝ ապահովագրություն ստանալու նպատակով (լուսանկար)

Շվեյցարացի միլիարդատիրոջ որդին, ով շատ էր ցանկանում նոր մեքենա գնել, կրակի է մատնել 245 հազար դոլար արժողությամբ իր «Ferrari 458 Italia»–ը։ Կեղծ հրդեհը նա կազմակերպել է ապահովագրության գումարը ստանալու նպատակով։ Այս մասին գրում է «Insurance Business America»–ն։

19-ամյա երիտասարդի հայրն ամեն ամիս նրան 10 հազար դոլար «գրպանի ծախս» է տվել, իսկ նոր մեքենայի համար որդին չի ցանկացել գումար խնդրել հորից։

Նա երկու հոգու է վարձել՝ յուրաքանչյուրին վճարելով 15 հազար դոլար, ավտոմեքենան թողել է հասարակաց տան դիմաց և հեռացել, ինչից հետո վարձկանները հրդեհել են այն։

Սակայն, այս գործողության նախապատրաստման ողջ ընթացքն արձանագրել են անվտանգության տեսախցիկները։ Բացի այդ, ոստիկանները ձեռք են բերել երիտասարդի SMS-ները։

Այժմ նա ստիպված է լինելու վճարել 32 հազար դոլար տուգանք և 22 ամիս պայմանական ազատազրկում կրել։

Նշվում է նաև, որ բացի այդ ավտոմեքենայից, երիտասարդն ունի ևս 14–ը, այդ թվում՝ «Lamborghini»։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը