Աշխարհ

16.08.2015 14:25


Հարձակում են գործել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա

Հարձակում են գործել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա

Գիշերը՝ տեղի ժամանակով 21։00-ին, Դիարբեքիրում հարձակում են գործել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա։ Ռումբի պայթյունից վիրավորվել է գրասենյակի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկը։ Այս մասին հայտնում է «Միլլիյեթ»–ը։

Ոստիկանականները հայտնաբերել են նաև 2–րդ ռումբը և վնասազերծել։

Նշվում է, որ ենթադրաբար հարձակումը կազմակերպել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը