Լրահոս

16.08.2015 14:19


Խոշոր հրդեհ հեղուկ գազի լիցքավորման կետում

Խոշոր հրդեհ հեղուկ գազի լիցքավորման կետում

Օգոստոսի 16-ին, ժամը 00.49-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող գազի պահեստներում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժ.02:57-ին, մարվել՝ ժ.04:21-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցում՝ Ա. Ա.-ին պատկանող հեղուկ գազի լիցքավորման կետում:

Երկու բաքում (20-ական տոննա տարողությամբ) այրվել է հեղուկ գազ (պրոպան), «Դաֆ» և «ԶԻԼ» մակնիշների ավտոմեքենաներ, պայթել է 30 հատ 20 կգ-անոց թթվածնի բալոն:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ լեյտենանտ Վ. Հ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում իրականացնում են հերթապահություն:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը