Լրահոս

16.08.2015 14:11


Երևանում ժամացույցի խանութի սեփականատեր, 40-ամյա տղամարդն ինքնասպան է եղել

Երևանում ժամացույցի խանութի սեփականատեր, 40-ամյա տղամարդն ինքնասպան է եղել

Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից: Դիակի մոտ հայնաբերվել է իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև՝ նամակ, որում գրված է, որ խնդրում եմ՝ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ:

Գ Շամշյանի տեղեկություններով` Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա և որպես տնօրեն և սեփականատեր Երևանում զբաղվում էր ժամացույցների ներմուծմամբ: Նա Երևանում գործող ճանաչված ժամացույցի խանութի սեփականատերն էր:

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը