Աշխարհ

16.08.2015 01:26


Հիլարի Քլինթոնն ԻՊ–ի առաջացման մեղքը բարդել է Ջորջ Բուշի վրա

Հիլարի Քլինթոնն ԻՊ–ի առաջացման մեղքը բարդել է Ջորջ Բուշի վրա

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը չի ընդունել իր մրցակից Ջեբ Բուշի մեղադրանքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջացման հարցում մեղքի բաժին ունի նաև Հ.Քլինթոնը։ Այս մասին հայտնում է Reuters.

Ելույթ ունենալով Այովա նահանգում՝ Քլինթոնը հայտարարել է, որ Իրաքում իրավիճակը լարվել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի գործողությունների պատճառով։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ջեբ Բուշը պաշտպանում է իր եղբոր քայլերը՝ դրանով իսկ փորձելով թաքցնել տեղի ունեցածի ամբողջական պատկերը։

Քլինթոնի խոսքով՝ հենց Ջորջ Բուշն է Իրաքի այն ժամանակվա կառավարության հետ կնքել ամերիկյան զորքերը 2011թ. վերջին դուրս բերելու համաձայնագիրը, ինչն էլ դարձել է տարածաշրջանում ԻՊ–ի ուժեղացման պատճառ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Ջեբ Բուշը հայտարարել էր, որ ԻՊ–ն առաջացավ, երբ ԱՄՆ–ն հեռանում էր Մերձավոր Արևելքից և անտեսում սպառնալիքը։

«Եվ որտե՞ղ էր պետքարտուղար Քլինթոնը»,–հարցրադրում էր հնչեցրել Բուշը՝ հավելելով, որ Հիլարի Քլինթոնի պատճառով երկրին և աշխարհին «գլոբալ ջիհադ» է սպառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը