Աշխարհ

14.08.2015 10:13


Պենտագոն. «ԱՄՆ–ը չի ծրագրում զորք ուղարկել Իրաք»

Պենտագոն. «ԱՄՆ–ը չի ծրագրում զորք ուղարկել Իրաք»

Պենտագոնի ներկայացուցիչ Էլիս Սմիթը հայտարարել է, որ ԱՄՆ–ը չի պատրաստվում զորք ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

«Մենք վաղուց ենք ասել, որ Իրաք ամերիկյան զորք մտցնելը խնդրի լուծում չէ»,–ասել է նա։

Սմիթը հավելել է, որ այդ հարցին լուծում տալու համար անհրաժեշտ են տեղի ուժերի գործողությունները և հակամարտության կարգավորման քաղաքական աշխատանք։

Ավելի վաղ ամերիկացի գեներալ Ռայմոնդ Օդիերնոն էր հայտարարել, որ ԱՄՆ–ը պետք է դիտարկի ԻՊ դեմ պայքարի համար Իրաք զորք մտցնելու հնարավորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը