Լրահոս

14.08.2015 00:34


Օդի ջերմաստիճանն 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով

Օդի ջերմաստիճանն 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով

Ուշադրություն

Օգոստոսի 14-18-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի օգոստոսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (2006 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1982 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C

Այս խորագրի վերջին նյութերը