Շուտով Հայաստանն առաջին տեղը կգրավի մեկ շնչին բաժին ընկնող սահմանադրագետների թվով
Եղած հայտնի ու կարկառուն սահմանադրագետներն, իբր, քիչ էին, հիմա էլ որոշել են ամեն օր մամուլի ակումբներ գործուղել նորաթուխ ու դեղնակտուց սահմանադրագետների, որոնք կոմերիտական խանդավառությամբ քարոզում են ձախ ոտքի բութ մատով գրված նախագծի օգտին:
Էս տեմպերով առաջ շարժվելու դեպքում շուտով Հայաստանն առաջին տեղը կգրավի մեկ շնչին բաժին ընկնող սահմանադրագետների թվով:
Տեսնո՞ւմ եք, դեռ նոր Սահմանադրությունը չի ընդունվել, բայց արդեն այդ փաստաթղթի դրական ազդեցությունը զգալի է երկրում կուտակված հիմնախնդիրների լուծման վրա: Միայն այն փաստը, որ բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվել հատուկ սահմանադրագետների համար, արդեն իսկ «հզոր» երաշխիք է երկրի հետագա զարգացման համար:

Կիմա Եղիազարյան