Քաղաքական

13.08.2015 16:59


Էլէներգիայի սակագնի տարբերությունը խոշոր բիզնեսի համար Կառավարությունը չի փոխհատուցելու

Էլէներգիայի սակագնի տարբերությունը խոշոր բիզնեսի համար Կառավարությունը չի փոխհատուցելու

Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարության այսօրվա նիտում ընտրվել է ՀԾԿ հանձնաժողովին խորհրդատվություն մատուցող ՓԲԸ-ն։

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Այս խորհրդատվության արդյունքներով հանրությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, նաև մենք՝ կառավարությունը: «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք:

Ուզում եմ նաև հիշեցնել, որ ռուսական կողմի հետ համատեղ մենք աշխատում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի աշխատանքների վրա:

Միաժամանակ ուզում եմ անդրադառնալ գործող սակագների հարցին: Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»։

Այս խորագրի վերջին նյութերը