Լրահոս

12.08.2015 19:55


Ներհարևանական վիճաբանություն. մետաղյա առարկայով հարվածել է ձեռքին և պարանոցին

Ներհարևանական վիճաբանություն. մետաղյա առարկայով հարվածել է ձեռքին և պարանոցին

Օգոստոսի 11-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1964 թ. ծնված Նաթելլա Հ.-ին և 1990 թ. ծնված Մարիամ Հ.-ին, որոնք հայտարարել են, որ նույն օրը, ժամը 15.00-ին, իրենց տան բակում ծեծի են ենթարկվել հարևանի՝ 1995 թ. ծնված Նարեկ Կ.-ի կողմից: Նույն օրը Նարեկ Կ.-ի մայրը` 1973 թ. ծնված Ռուզաննա Յ.-ն, հաղորդում է տվել, որ 1985 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն նույն վիճաբանության ժամանակ մետաղյա առարկայով հարվածել է իր ձեռքին և պարանոցի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը