Լրահոս

12.08.2015 09:40


Սկսվել է Պերմյակովի դատավարությունը (լրացված)

Սկսվել է Պերմյակովի դատավարությունը (լրացված)

5-րդ կայազորային զինվորական դատարանում այսօր տեղի է ունենում 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությունը:

Ռուսական դատարանում արտագնա նիստը վերաբերում է Պերմյակովի դեմ հարուցված այն քրեական գործի հատկանիշներին, որոնք առնչվում են զենքով զորամասը լքելու` դասալքության մեղադրանքին:

Հնչեցրած մեղադրանքից հետո Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց ու հրաժարվեց ցուցմունքներից։

Միջնորդավորված ձևով Պերմյակովը ներկայացրել է իր հանցագործության պատճառները, որտեղ ասվում է, որ ինքը չի ուզեցել ծառայել, ու որոշել է փախչել զորամասից։

Ավետիսյանների սպանության մասով ցուցմունքների հրապարակում չի եղել, քանզի այդ մասով աշխատելու են հայկական կողմի իրավապահները։

Այս խորագրի վերջին նյութերը