Վրաստանի քաղաքացու կողմից Երևանում ամուսինների սպանության գործով հարուցված քրեական գործը քննիչի որոշմամբ կկարճվի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցված քրեական գործը, որը վերաբերում էր` Երևանում հուլիսի 29-ին ամուսինների սպանությանը` կկարճվի:
Պատճառը սպանությունը կատարող, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Տիգրան Մանուկյանի մահն է:
Վերջինս ամուսիններ Հովհաննես և Լուսինե Մխիթարյաններին սպանելուց հետո թաքնվել էր Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի 2-րդ մուտքի նկուղային հարկում և տեսնելով, որ ոստիկաններն ու քննիչները արդեն հայտնաբերել են իրեն, ամուսինների վրա կրակած նույն «Մակարով» տեսակի ատրճանակից փորձել էր ինքնասպան լինել` կրակելով քունքին: Նրան ոստիկաններն ու շտապօգնության բրիգադը տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ երեկ` օգոստոսի 10-ին, վերակենդանացման բաժանմունքում մահացավ:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com–ում։