Լրահոս

11.08.2015 13:58


44-ամյա տղամարդը որսի ժամանակ փորսուղին վիրավորելուց հետո անզգուշաբար սպանել է Նորաշեն գյուղի էլեկտրիկին

44-ամյա տղամարդը որսի ժամանակ փորսուղին վիրավորելուց հետո անզգուշաբար սպանել է Նորաշեն գյուղի էլեկտրիկին

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղից դեպի Չորաթան տանող հանդամասում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Արամ Աթոյանն էր, ով մահացել է հրազենից արձակած կրակոցով: Գ.Շամշյանի տեղեկություններով` տեղում ոստիկաններին և քննիչներին է մեղայականով ներկայայցել մահացածի համագյուղացի, 44-ամյա Արտակ Խանաղյանը և հայտնել, որ որսի ժամանակ իր մոտ եղած հրացանով անզգուշաբար կրակել է և վնասվածք է պատճառել Ա. Աթոյանին, ով տեղում մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով` առավոտյան Ա. Խանաղյանն ու Ա. Աթոյանը մոտոցիկլետով գնացել են նշված հանդամաս` որսի, որի ժամանակ նկատել են փորսուղին: Արտակը կրակել և վիրավորել է կենդանուն, դրանից հետո մոտոցիկլետով մոտեցել են վիրավոր կենդանուն և Արամը փորձել է բահով հարվածել փորսուղին, սակայն այդ ժամանակ Արտակը 2-րդ անգամ փորձել է կրակել կենդանու վրա, սակայն գնդակը կպել է Արամի նստատեղին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Աթոյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա և աշխատում էր Նորաշեն գյուղում` որպես էլեկտրիկ, իսկ Արտակը ամուրի է:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը