Լրահոս

11.08.2015 13:33


Ջրից դուրս են բերել Իստրինսկի շրջանում տեղի ունեցած օդային աղետից զոհված հայերի դիերը

Ջրից դուրս են բերել Իստրինսկի շրջանում տեղի ունեցած օդային աղետից զոհված հայերի դիերը

Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 8-ին՝ ժամը 20.15-ին, Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի էր ունեցել օդային աղետ։ Զոհվել էին «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռի ազգությամբ հայ 4 ուղևորները՝ Պարույր Մանուկյանը (1987 թ. ծնված), Լարիսա Մանուկյանը (1992 թ. ծնված), Օֆելյա Գլչյանը (2005 թ. ծնված) և Էրիկ Գլչյանը (2007 թ. ծնված)։

Զոհվածները ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ էին:

Интерфакс գործակալությունը հայտնում է, որ նրանց բոլորի դիերն արդեն դուրս են բերվել ջրից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը