Լրահոս

11.08.2015 10:55


Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Օգոստոսի 10-ին, ժամը 20.23-ին ՏԿԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի վերջնամասում` Հայրենական Մեծ Պատերազմի զոհերի հուշարձանի մոտակայքում, «ԳԱԶ 31-10» մանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 31-10» մակնիշի (վարորդ` 1960 թ. ծնված Ա. Խ.) 29 UL 948 պետհամարանիշով ավտոմեքենան:

***
Օգոստոսի 10-ին, ժամը 17.22-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին տրակտորն արգելափակվել է ցեխակույտում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներնը Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի վերջնամասում արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին պատկանող «ՅուՄԶ» մակնիշի տրակտորը:

***
Օգոստոսի 10-ին, ժամը 16.59-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Քյասպի Սոճի» կոչվող հանդամասում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի (վարորդ` Ա. Մ.) 22 UU 835 պետհամարանիշով բեռնատարը:
***
Օգոստոսի 10-ին, ժամը 13.56-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներնը Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի վերջնամասում արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդ` Ս. Հ.) 27 FF 508 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը