Լրահոս

16.11.2009 16:33

Ո՞վ է արժանի գրական մրցանակի

Ո՞վ է արժանի գրական մրցանակի

-Հայաստանում  ավելի շատ մրցանակներ կան, քան տվյալ տարվա ընթացքում լույս տեսնող որակյալ գրքերի թիվն է։ Շատ լավ  է, որ մրցանակները շատ են, և շատ լավ կլինի, որ այդ մրցանակներն  արժանիորեն հասնեն իրենց տերերին։ Դժբախտաբար, սակայն, միշտ չէ, որ այդպես է լինում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում գրական ասպարեզում տրվող մրցանակների մասին՝ ասել է գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Նա նշել է, որ գրողի գործը ստեղծագործությամբ ապրելն է, և երբ գնահատվում ես, հաճելի է, բայց, ըստ գրականագետի, արդեն օրինաչափություն է դարձել պլանային համակարգի մեջ լինելը։

-Այս տարի նախագահի մրցանակ է ստանում գիրքը, մյուս տարի՝ պետական, նախորդ տարի՝ Գրողների միության։ Այդպես չի կարելի. պետք է շրջանակը լայնացնել։ Երբեմն հանձնաժողովների անդամների անունները լսելիս մտածում ես՝ գիրքդ արժե՞, որ ներկայացնես մրցույթին։ Պետք է այդ հանձնաժողովը լրացվի, թարմացվի։ Հանձնաժողովներում կան մարդիկ, որոնց ներկայությունը փակում է ճիշտ գրքի ճանապարհը,-նշել է նա։

Իսկ բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենն էլ ասել է, որ, ընդհանուր առմամբ, ըստ իր դիտանկյունի, շնորհվել են արժանավոր մարդկանց։

-Սովետական Միության ժամանակաշրջանում շատ արժանավոր մարդիկ մրցանակի չարժանացան՝ դուրս գալով այդ համակարգից, հիմա մարդիկ, բացը լրացնելու, ոչ թե գրքի այլ վաստակի համար են տալիս մրցանակ,-ասել է նա։

Դավիթ Գասպարյանն էլ հակադարձել է, որ վաստակ գնահատելը վատ բան չէ, բայց պետք է գնահատվի արժանավոր մարդու վաստակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։