Լրահոս

11.08.2015 08:40


Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել էքստարսենս Անի Մաջնունյանին սպանելու համար, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մեղադրյալը ճանաչել է էքստրասենսին եւ իմացել, որ ունի հավաքած որոշակի գումար։ Վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը կատարվել է գումարը հափշտակելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը