Սևրի դաշնագիրն այն ժամանակվա սերժսարգսյանական «և-և»–ն է
1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի դաշնագիրը: Դա մի փաստաթուղթ էր, որն ոչինչ չտվեց Հայաստանին: Սևրի դաշնագիրն այն ժամանակվա սերժսարգսյանական «և-և» է: Այն ժամանակ էլ և-և-ի հետևից ընկնողները քիչ չէին, դա էր պատճառը, որ ձեռքները ոչինչ էլ չընկավ: Սևրի դաշնագիրը «և-և»-ի ակնառու օրինակ է, սակայն մաքսիմալիստ Սարգսյանին դա չի հետաքրքրում, արդյունքը` ԵՏՄ, վասալային կարգավիճակ ու զրո հարգանք Արևմուտքում ու Ռուսաստանում միաժամանակ: Սևրի պայմանագրով ՀՀ իշխանություններին առաջարկվում էր զգալի տարածք, բայց քանի որ «և-և»-ը հանգիստ չէր տալիս, արդյունքում հայտնվեցինք բոլշևիկների կրկնի տակ, վատագույն տարբերակը` պետականության կորուստ: Ասածս ինչ է, քանի դեռ պետականության կորուստ չենք գրանցել փառահեղ հաղթանակից հետո, եկեք դասեր քաղենք պատմությունից ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը «Ոչ» ասենք Սերժ Սարգսյանին ու վերջնականապես փակենք Սևրից մինչև Ցյուրիխ, Ցյուրիխից մինչ ասոցացումներ ու կազաններ «նախաձեռնողականների» պետականակործան ավանդույթը:
Սևրի դաշնագիրն այն ժամանակվա սերժսարգսյանական «և-և»–ն է
1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի դաշնագիրը: Դա մի փաստաթուղթ էր, որն ոչինչ չտվեց Հայաստանին: Սևրի դաշնագիրն այն ժամանակվա սերժսարգսյանական «և-և» է: Այն ժամանակ էլ և-և-ի հետևից ընկնողները քիչ չէին, դա էր պատճառը, որ ձեռքները ոչինչ էլ չընկավ: Սևրի դաշնագիրը «և-և»-ի ակնառու օրինակ է, սակայն մաքսիմալիստ Սարգսյանին դա չի հետաքրքրում, արդյունքը` ԵՏՄ, վասալային կարգավիճակ ու զրո հարգանք Արևմուտքում ու Ռուսաստանում միաժամանակ:
Սևրի պայմանագրով ՀՀ իշխանություններին առաջարկվում էր զգալի տարածք, բայց քանի որ «և-և»-ը հանգիստ չէր տալիս, արդյունքում հայտնվեցինք բոլշևիկների կրկնի տակ, վատագույն տարբերակը` պետականության կորուստ:
Ասածս ինչ է, քանի դեռ պետականության կորուստ չենք գրանցել փառահեղ հաղթանակից հետո, եկեք դասեր քաղենք պատմությունից ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը «Ոչ» ասենք Սերժ Սարգսյանին ու վերջնականապես փակենք Սևրից մինչև Ցյուրիխ, Ցյուրիխից մինչ ասոցացումներ ու կազաններ «նախաձեռնողականների» պետականակործան ավանդույթը:
Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից