Լրահոս

10.08.2015 15:03


Գողացել են մոտ 200 կգ դեղձ և 50 կգ մեղր

Գողացել են մոտ 200 կգ դեղձ և 50 կգ մեղր

Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ և Արարատի մարզային վարչությունների ու Արտաշատի բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 10.30-ին, Քաղցրաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Օգսեն Մ.-ին և 1992 թ. ծնված Գրիգոր Ա.-ին: Պարզվել է, որ նրանք օգոստոսի 4-ի ժամը 22.00-ից օգոստոսի 5-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում 1960 թ. ծնված Սիրուն Կ.-ի տնամերձ հողամասից գողացել են մոտ 200 կգ դեղձ: Կատարվում է հետաքննություն:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 20.00-ին, 1960 թ. ծնված Երվանդ Մ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 6-ի ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում իր տան հետնամասի հողամասում դրված մեղվի փեթակներից գողացել են 15 մեղրաշրջանակ մոտ 50 կգ մեղր քաշով` պատճառելով շուրջ 200.000 դրամի նյութական վնաս: Օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 12.15-ին իր տնից բաժին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Տիգրան Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը