Աշխարհ

10.08.2015 07:07


Եմենում հուսիթները 11 քաղաքական գործչի են գերի վերցրել

Եմենում հուսիթները 11 քաղաքական գործչի են գերի վերցրել

Եմենում ապստամբ հուսիթները գերի են վերցրել տեխնիկական և արհեստավարժական կրթության նախարար Աբդուրազակ ալ–Աշվալյային։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ին։

Քաղաքական գործչի ընտանիքի անդամները պատմել են, որ նրան առևանգել են, երբ դուրս է գալիս եղել իր տնից։

Հայտնի է դարձել նաև, որ հուսիթները գերեվարել են «Ալ–Իսլահ» կուսակցության ևս 10 առաջնորդի։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ապստամբ հուսիթները, որոնց վերահսկողության տակ է շարունակում մնալ Եմենի մայրաքաղաք Սանան, արտակարգ դրության ռեժիմ են մտցրել այնտեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը