Լրահոս

09.08.2015 21:48


Երևանում 47-ամյա կինը լվացքը հավաքելու ժամանակ 9-րդ հարկից վայր է ընկել և մահացել

Երևանում 47-ամյա կինը լվացքը հավաքելու ժամանակ 9-րդ հարկից վայր է ընկել և մահացել

shamshyan.com–ը հայտնում է, որ օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի թիվ 20 շենքի բակում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 9-րդ հարկի բնակչուհի 47-ամյա Ն. Ս.-ի դին:

Կինը փորձել է լվացքի պարանից հավաքել լվացքը, սակայն քամու պատճառով լվացքը խճճված է եղել ու կինը փորձել է լվացքը առանձնացնել պարանից, բայց հավասարակշռությունը կորցրել, վայր է ընկել պատուհանից:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը