Աշխարհ

09.08.2015 17:17


Լավրով. «ԻՊ–ի դեմ պայքարի Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը հետաքրքրել է բոլոր գործընկերներին» (տեսանյութ)

Լավրով. «ԻՊ–ի դեմ պայքարի Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը հետաքրքրել է բոլոր գործընկերներին» (տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քաղաքական գործընթացին զուգահեռ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի լայն կոալիցիա ստեղծելու Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը հետարքրել է միջազգային բոլոր գործընկերներին։ Այս մասին հայտնում է «Россия 1»–ը։

Լավրովը նշել է, որ Մոսկվան ԱՄՆ–ին և մյուս գործընկերներին առաջարկել է Սիրիայում լայն կոալիցիա ստեղծել ԻՊ–ի դեմ պայքարելու համար և այն արձագանք գտել է։

Միաժամանակ նա հավելել է՝ ՌԴ–ն պատրաստ է աջակցել քաղաքական գործընթացին, որպեսզի Սիրիայում «ահաբեկչության դեմ պայքարը չվերաճի քաղաքացիական պատերազմի»։

Լավրովը նաև ընդգծել է, որ ԱՄՆ–ն պետք է հրաժարվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ գնահատականներում երկակի ստանդարտներից, որպեսզի ԻՊ–ի դեմ պայքարն արդյունավետ լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը