Հայաստանից Ռուսաստան մեկնելիս՝ Վրաստանի տարածքում, վնասել է ձեռքը
Օգոստոսի 8-ին, ժամը 22.15-ին ՏԿԱԻՆ–ում քաղաքացի Լ.-ից ահազանգ է ստացվել, որ ինքն ավտոբուսով Հայաստանից Ռուսաստան մեկնելիս Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Շուլավերի գյուղի մոտկայքում, կայանած ավտոբուսից իջնելիս վնասել է ձեռքը և դիմել Վրաստանի Հանրապետության շտապօգնության ծառայություն, սակայն նրանք արդեն մոտ 20 րոպե է չեն մոտենում:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի հետ, ով տեղեկացրեց, որ ահազանգը կփոխանցի համապատասխան ծառայությանը:
Այնուհետև կրկին կապ է հաստատվել քաղաքացու հետ և պարզվել, որ շտապօգնության ավտոմեքենան մոտեցել է և քաղաքացուն ցուցաբերել համապատասխան բուժօգնություն: