Աշխարհ

09.08.2015 10:59


Բեռլինում 8 հազար մարդ երթ է իրականացրել՝ հօգուտ մարիխուանայի օրինականացման

Բեռլինում 8 հազար մարդ երթ է իրականացրել՝ հօգուտ մարիխուանայի օրինականացման

Բեռլինի փողոցներ դուրս եկած 8 հազար բնակիչ կողմ է արտահայտվել բժշկական, արտադրական, ինչպես նաև՝ ազատ օգտագործման նպատակով մարիխուանայի օրինականացմանը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle–ն։

Երթն ընթացել է կենտրոնական կայարանից մինչև Բրանդենբուրգյան դարպասներ։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ բացասական է վերաբերվում թեթև թմրամիջոցների օրինականացման առաջարկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը