Թայլանդի բնակիչը 30 տարվա ազատազրկման է դատապարտվել սոցցանցում միապետությանը վիրավորելու համար
Բանգկոկի ռազմական տրիբունալը 30 տարվա ազատազրկման է դատապարտել Թայլանդի Կանչանաբուրի մարզի բնակչին՝ «Facebook»–ում միապետությանը վիրավորող գրառումների համար։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը՝ «Khaosod»–ին հղումով։
Նշվում է, որ տղամարդը մեղավոր է ճանաչվել 6 դրվագով։ Յուրաքանչյուր գրառման համար տղամարդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն արդյունքում 60 տարվա պատիժը կեսով մեղմացվել է, քանի որ թայլանդցին ընդունել է իր մեղքը։
Սա միապետությանը վիրավորելու համար Թայլանդում վերջին շրջանի ամենախիստ պատիժներից մեկն է։ Մինչ այս նույն մեղադրանքով դատարանը բնակիչներից երկուսին ենթարկել էր 25 տարվա և 5 տարվա ազատազրկման։
Թայլանդն աշխարհի այն երկրներից է, որտեղ միապետությանը վիրավորելու համար գործում են ամենախիստ օրենքները։

7or.am