Քադիրովն՝ իր ժամացույցի մասին. «Պիջակի թևքով երբեք չեմ ծածկել»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն արձագանքել է ԶԼՄ–ում իր՝ մի քանի մլն ռուբլի արժողությամբ ժամացույցի մասին հրապարակված տեղեկատվությանը։ Հաղորդվել էր, որ Քադիրովը կրում է շվեյցարական «Greubel Forsey» ժամացույցը, որից արտադրվել է ընդամենը 33 հատ, և արժե 280 հազ դոլար (մոտ 16 մլն ռուբլի)։
«Պետք է տխրեցնեմ, որ նկարում ցուցադրված է իմ հազվագյոտ հավաքածուից ոչ ամենաթանկ ժամացույցը,–գրել է Քադիրվն իր «Instagram»–ում,– ես պատանեկան տարիներից ժամացույցների, սառը զենքերի և մեծանուն մարդկանց պատկանած տարբեր իրերի կոլեկցիոներ եմ»։
Չեչնիայի առաջնորդը նաև նշել է, որ ժամացույցները նվեր է ստանում մտերիմ մարդկանցից։
«Իսկ այդպիսի մտերիմներ ես շատ ունեմ աշխարհի տասնյակ երկրներում։ Եվ նրանք մեր մոլորակի ամենաաղքատ մարդկանցից չեն»,–գրել է Քադիրովը՝ հավելելով, որ ենթակա կամ իրենից ինչ–որ կերպ կախված անձանցից չի ստացել, չի ստանում և առաջիկայում էլ մտադիր չէ ժամացույցներ կամ արժեքավոր այլ նվերներ ստանալ։
«Ուզում եմ հիշեցնել, որ պիջակի թևքով երբեք չեմ ծածկել ժամացույցս, և երբեք չեմ թաքցրել ժամացույցով ձեռքս գրպանումս,– Քադիրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն,–եթե ես դրանք կրում եմ, ցույց եմ տալիս։Իր խղճով ապրող մարդը ստիպված չէ փախցնել աչքերը։ Դրա համար էլ իմ կյանքը թափանցիկ է ամբողջ ժողովրդի համար։ Եվ այդպես կլինի միշտ»։
Քադիրովն՝ իր ժամացույցի մասին. «Պիջակի թևքով երբեք չեմ ծածկել»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն արձագանքել է ԶԼՄ–ում իր՝ մի քանի մլն ռուբլի արժողությամբ ժամացույցի մասին հրապարակված տեղեկատվությանը։ Հաղորդվել էր, որ Քադիրովը կրում է շվեյցարական «Greubel Forsey» ժամացույցը, որից արտադրվել է ընդամենը 33 հատ, և արժե 280 հազ դոլար (մոտ 16 մլն ռուբլի)։
«Պետք է տխրեցնեմ, որ նկարում ցուցադրված է իմ հազվագյոտ հավաքածուից ոչ ամենաթանկ ժամացույցը,–գրել է Քադիրվն իր «Instagram»–ում,– ես պատանեկան տարիներից ժամացույցների, սառը զենքերի և մեծանուն մարդկանց պատկանած տարբեր իրերի կոլեկցիոներ եմ»։
Չեչնիայի առաջնորդը նաև նշել է, որ ժամացույցները նվեր է ստանում մտերիմ մարդկանցից։
«Իսկ այդպիսի մտերիմներ ես շատ ունեմ աշխարհի տասնյակ երկրներում։ Եվ նրանք մեր մոլորակի ամենաաղքատ մարդկանցից չեն»,–գրել է Քադիրովը՝ հավելելով, որ ենթակա կամ իրենից ինչ–որ կերպ կախված անձանցից չի ստացել, չի ստանում և առաջիկայում էլ մտադիր չէ ժամացույցներ կամ արժեքավոր այլ նվերներ ստանալ։
«Ուզում եմ հիշեցնել, որ պիջակի թևքով երբեք չեմ ծածկել ժամացույցս, և երբեք չեմ թաքցրել ժամացույցով ձեռքս գրպանումս,– Քադիրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն,–եթե ես դրանք կրում եմ, ցույց եմ տալիս։ Իր խղճով ապրող մարդը ստիպված չէ փախցնել աչքերը։ Դրա համար էլ իմ կյանքը թափանցիկ է ամբողջ ժողովրդի համար։ Եվ այդպես կլինի միշտ»։
7or.am