Աշխարհ

08.08.2015 09:55


Սմոլենսկի բնակիչները «պատժամիջոցային» դեղձից օղի են թորում

Սմոլենսկի բնակիչները «պատժամիջոցային» դեղձից օղի են թորում

Սմոլենսկի բնակիչները Բարձր բլուր գյուղի հրաձգարանից պարկերով տանում են «պատժամիջոցային» մրգերն ու բանջարեղենը։ Սյս մասին գրում է տեղական «Рабочий путь» պարբերականը։

Թերթի տվյալներով՝ հրաձգարանը «ողողված է» «պատժամիջոցային» լոլիկներով ու դեղձերով, որոնք հատուկ պահանջարկ ունեն տեղաբնակների շրջանում։

Վերջինների խոսքերով՝ անվնաս լոլիկ գտնելն անհնար է. համարյա ամբողջը ոչնչացված է, սակայն դեղձերը միանգամայն պիտանի են օգտագործման համար։

Տեղի բնակիչներից մեկը նշել է, որ այդ դեղձերից հիանալի օղի է ստացվում։

«Դրա պատրաստման համար անգամ շաքար պետք չէ. խմորիչն էլ է բավական»,–ասել է տղամարդը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 300 հազ մարդ ստորագրել է պատժամիջոցային ապրանքատեսակների ոչնչացման օգտին։

Նշենք, որ ՌԴ–ում արդեն սկսվել է հակապատժամիջոցային ցանկ ներառված մթերքների ոչնչացումը։ Առաջին օրը ոչնչացվել է ավելի քան 250 տոննա բանջարեղեն, միրգ, պանիր։ Ռոսսելխնաձորը խոստանում է ոչնչացնել այդ մթերքներն ամեն օր, և դա անելու են «ցանկացած հասանելի եղանակով»։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 6-ից հակապատժամիջոցային ապրանքների ոչնչացման մասին հրաման է ստորագրել։

«Գյուղատնտեսական արտադրանքը, հումքը և սննդամթերքը, որոնք ՌԴ են ներկրվել ռուսական իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ ընդունած կամ այդ պատժամիջոցները պաշտպանող պետությունից, ենթակա են ոչնչացման մինչև օգոստոսի 6-ը»,- հրապարակել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը