Տնտեսական

08.08.2015 09:33


Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.3 մլրդ

Դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.3 մլրդ
Օգոստոսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,094,599 դոլար 477,53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 99,566,939 ԱՄՆ դոլար 478.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 24,950,000 ԱՄՆ դոլար 478.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 3,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 478.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,708,362 EUR 521,57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,429,660 EUR 525,32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 924,216,890 ռուբլի 7.53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 307,499,942 ՌԴ ռուբլի 7,71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 106.6 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը