Մեծ Բրիտանիան ողջունում է Սիրիայի քիմիական զենքի հարցով ընդունված բանաձևը
Մեծ Բրիտանիայի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների հարցերով փոխարտգործնախարար Թոբիաս Էլվուդը հայտարարել է, որ իր երկիրը ողջունում է ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված բանաձևը, որով պատասխանատվության կենթարկվեն Սիրիայում քիմիական զենք կիրառած անձինք։
«ՄԱԿ ԱԽ–ն քվեարկել է Սիրիայում պարբերաբար քիմիական զենքի կիրառման փաստերի մանրակրկիտ քննության օգտին։ Միջազգային իրավունքի այդ սարսափելի խախտումները ոտնահարում են ոչ միայն ՄԱԿ ԱԽ նախորդ բանաձևերը, այլ նաև Քիմիական զենքն արգելող կոնվենցիան, որին Սիրիան միացել է անցյալ տարի»,– «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ասել է Էլվուդը։
Նա նաև նշել է, որ միաձայն քվեարկության փաստը ցույց է տալիս համաշխարհային ընկերակցության՝ մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելու մտադրությունների լրջությունը։

7or.am