Տանիքը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Օգոստոսի 7-ին՝ ժամը 18.35-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի Շվեցարական թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածին, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1-ին փակուղում Ս. Ս.-ին պատկանող տնակի տանիքի թիթեղները (36 քմ) ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել են ավտոճանապարհին:
Հրշեջ-փրկարարները թիթեղները հեռացրել են ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է: