Մանկական ճամբարից երեխաներ են հոսպիտալացվել Վայոց ձորում
Այսօր տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձևավորված մանկական ճամբարից 16 երեխա աղեստամոքսային գանգատներով հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Բոլոր երեխաների մոտ դիտվել է որովայնի շրջանում ցավեր, գլխացավ, թուլություն, միայն 2-ի մոտ` նաև ջերմություն և փսխում: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:
Առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր իրավիճակի պարզաբանման և տեղում հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախօրեին երեխաներից 2-ի մոտ նկատվել է թուլություն, գլխապտույտ, ջերմություն, որոնց նկատմամբ կազմակերպվել է բուժում, սակայն առավոտյան նրանք հոսպիտալացվել են:
Կազմակերպված հետազոտության արդյունքում հայտնաբերվել են այլ երեխաներ ևս, որոնք նույնպես հոսպիտալացվել են:
Հիվանդության առաջացման պատճառի հայտնաբերման նպատակով քննարկվել են և սննդային, և ջրային գործունները, կազմակերպվել են նմուշառումներ` թե խմելու ջրի ցանցից, թե երեխաներին մատակարարվող սննդից, ուսումնասիրվել են խոհանոցի և երեխաների կեցության պայմանները, ինչպես հիվանդներից, այնպես էլ կոնտակտավորներից ապահովվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար: Կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ խոհանոցում, ննջասենյակներում, սանհանգույցում:
Ներկա դրությամբ ճամբարում հիվանդ երեխաներ չկան, իսկ հոսպիտալացված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել:
Անձնակազմի և երեխաների շրջանում կազմակերպվել են նաև բացատրական աշխատանքներ աղիքային վարակների, անհատական հիգիենայի հարցերի պահպանման շուրջ:
Աղեստամոքսային գանգատների առաջացման հավանական պատճառը երեխաների կողմից տանից բերված արագ փչացման ենթակա սննդամթերքի օգտագործումն է, որը չի պահպանվել սառնարանային պայմաններում:

ՀՀ առողջապահության նախարարություն