Լրահոս

16.11.2009 15:51


Շնորհավորական ուղերձ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի՝ ուսանողներ,

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներս եմ հղում ձեզ:

Չկա որևէ ոլորտ՝ մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդության հետ կամ չհուզեն նրան:

Ուսանողությունը' որպես երիտասարդության կազմակերպված համայնք, շոշափելի զարգացում է ապրել անցած տարիների ընթացքում: 90-ական թվականների սկզբին բուհերում սկսված ուսանողական շարժումները հանգեցրին ուսանողական ինքնակառավարման մարմինների ստեղծմանը, որոնք այսօր արդեն գրեթե բոլոր բուհերում հանդես են գալիս որպես ինքնուրույն և կազմակերպված կառույցներ' իրենց մասնակցությունը բերելով բուհերի կառավարման, կազմակերպչական և գիտակրթական գործընթացներին:

Հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում նախնիների կողմից ստեղծված, սերնդեսերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը, հասարակության զարգացման շարժիչ ուժը' այսօր ձեզ է վերապահված ազատ, հզոր և ժողովրդավարական պետության կառուցման ու կայուն զարգացման ապագան:

Երիտասարդական ավյունն ու նորի ձգտումը ձեր մեջ դաստիարակել են ազնիվ ու հաստատակամ քաղաքացու բնավորություն:

Թող  ձեր  կյանքում  ապագա  գործունեությունը  հիմնված  լինի  բարձր  արժեքների,  ազնիվ  նպատակների  և  վեհ  գաղափարների  վրա:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ  ձեզ  առողջություն, երջանկություն և կրթական ու գիտական նորանոր բարձունքների հաղթահարում, հաջողություններ ու համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ հասարակության և ի շահ մեր պետության:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը