Այծերն աշխատանքի են գնացել Կոնգրեսի գերեզման (տեսանյութ)
Մոլախոտերի դեմ պայքարի ինքնատիպ ձև է մտածել ԱՄՆ Կոնգրեսի գերեզմանատան ղեկավարությունը։ Ավելորդ բուսականությունը ոչնչացնում են այծերը։ 30 կենդանուց բաղկացած հորանը 2 շաբաթվա ընթացքում «հերթափոխով» աշխատելով՝ մաքրում է տարածքը մոլախոտերից և վայրի խաղողի թփերից։
Պարզվել է՝ նման մեթոդը ոչ միայն էկոլոգիապես է արդյունավետ, այլ նաև տնտեսապես։ Պաշտոնյաները հաշվարկել են, որ այծերին «վարձելը» շատ ավելի էժան է, քան մարդկանց վճարելը։
Վաշինգտոնոմ Կոնգրեսի պատմական գերեզմանատունը, հիմնադրված 1807թ., գործում է առ այսօր։ Այստեղ թաղված է ավելի քան 65 հազ մարդ, այդ թվում՝ սենատորներ, կոնգրեսականներ, ամերիկյան պատերազմի վետերաններ, ԱՄՆ փոխնախագահներ Ջորջ Քլինթոնը, Էլբրիջ Ջերրին, ՀԴԲ առաջին տնօրենը և այլք։

7оr.am