Լրահոս

07.08.2015 13:50


Քաղաքացին մնացել է վերելակում

Քաղաքացին մնացել է վերելակում

Օգոստոսի 7-ին՝ ժամը 10.44-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 19 շենքի վերելակը 3-րդ հարկում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 1946 թ. ծնված Ա. Հ.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը