Աշխարհ

07.08.2015 13:35


Հազվագյուտ վագրաձագին սպանողի մասին տեղեկատվություն տվողը կվարձահատուցվի

Հազվագյուտ վագրաձագին սպանողի մասին տեղեկատվություն տվողը կվարձահատուցվի

Հուլիսի 29-ին ՌԴ Խաբարովսկի շրջանի Սոլոնցովո գյուղի մոտակայքում զբոսաշրջիկները նկատել են 6-8 ամսական սպանված վագրաձագի դեռ տաք դին: Նրանք նկարել են դաժան տեսարանը և շարժվել առաջ:

Երբ օգոստոսի 2-ին նրանք հետ էին վերադառնում, սպանված վագրն այլևս տեղում չէր:

Հաջորդ օրը որսը վերահսկող վարչության ներկայացուցիչները և ոստիկանության աշխատակիցները, հետազոտելով սպանության վայրը, եկել են այն եզրակացության, որ, ենթադրաբար, ճանապարհի կողքով անցնելիս են եղել վագրը և նրա ձագը: Երբ հայտնվել են որսագողերը, փոքր վագրը, հավանաբար, չի հասցրել փախչել:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ վագրին սպանողի կամ սպանողների մասին որևէ տեղեկատվություն տրամադրելու համար սահմանվել է 150 հազ ռուբլի պարգևավճար։

«Փոքր վագրը մարդկանց համար որևէ վտանգ չէր կարող ներկայացնել, նամանավանդ այն պարագայում, եթե նրանք մեքենայի մեջ էին: Մայր վագրն էլ նույնպես, քանի որ ժառանգների մասին հոգ տանող վագրն աշխատում է որևէ կերպ չառնչվել մարդու հետ: Այդ իսկ պատճառով սպանությունը, ինչն արդեն փաստ է, ստոր և ցինիկ էր, ոչ թե եկամտի համար, այլ խուլիգանական դրդապատճառներից ելնելով», - հայտարարել է «Ամուրյան վագր» կենտրոնի Մերձծովյան երկրամասի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Արամիլևը՝ հայտնելով, որ նույնսիկ այն պարագայում, եթե կենդանու դին տանողը չի սպանել նրան, նա, այնուամենայնիվ, խախտել է Քրեական օրենսգրքի 258.1 հոդվածը, և պետք է համապատասխան պատիժ կրի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը