Լրահոս

07.08.2015 12:00


Օգոստոսի 10-ից կրկին շոգը վրա է հասնելու

Օգոստոսի 10-ից կրկին շոգը վրա է հասնելու

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ օգոստոսի 10-ից հանրապետության տարածք Իրաքից ներթափանցելու են օդային տաք հոսանքներ:

–Հուլիսի 11-ին կգրանցվի 39 աստիճան, իսկ մնացած օրերին Արարատյան դաշտում կդիտվի մինչև 41 աստիճան տաքություն, Մեղրիում՝ 42 աստիճան։ Օգոստոսի 10-ից, հատկապես հովտային գոտիներում, սպասվում են բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետությունում 5–րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է,–հավելել է նա՝ նշելով, որ այսօրվանից ջերմաստիճանը նվազելու է Սև ծովից ներթափանցած սառը օդային զանգվածի հետևանքով.

–Այսօր տաք օդային ալիքը նահանջում է: Օգոստոսի 7-8-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-8 աստիճանով: Օգոստոսի 7-9-ին, առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մինչև օգոստոսի 9-ը կդիտվի 36 աստիճան տաքություն: Սպասվում են նաև ուժեղ քամիներ։

Ի դեպ, 2015թ. հուլիսը դասվել է ՀՀ պատմության մեջ ամենատաք ամիսների շարքին՝ գրանցվել է երկու խոշոր ջերմային ալիք: Վերջին անգամ նման տաք ջերմաստիճան գրանցվել էր 1943 թվականին։ Իսկ ամենաշոգ օրը օգոստոսի 2–ն է եղել. ջերմաստիճանը Երևանում հասել է 41 աստիճանի։

Գ. Սուրենյանը նաև նշել է, որ անոմալ երևույթ է գրանցվել՝ 41 աստիճան շոգից հետո անձրև է տեղացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը