Աշխարհ

07.08.2015 19:56


«Apple»–ի բաժնետոմսերն արժեզրկվել են ավելի քան 14%-ով

«Apple»–ի բաժնետոմսերն արժեզրկվել են ավելի քան 14%-ով

Երրորդ ֆինանսական եռամսյակի հաշվետվության ազդեցության արդյունքում հանրահայտ «Apple» ընկերության բաժնետոմսերն արժեզրկվել են ավելի քան 14%-ով, ինչը հանգեցրել է նրան, որ հուլիսի 20-ից հետո՝ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում, ընկերության գինը նվազել է 90 մլրդ դոլարով և կազմել մոտ 656 մլրդ դոլար:

«Business Insider»-ի տեղեկություններով՝ բաժնետոմսերի գնի նման անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը չափից ավելի է կախված մեկ արտադրատեսակից՝ «iPhone»-ից, որի վաճառքի ծավալներն այնպիսի խոշորագույն շուկայում, ինչպիսին է Չինաստանի շուկան, ընդամենը 3-րդ տեղում են՝ «Xiaomi»-ից ու «Huawei»-ից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը