Աշխարհ

07.08.2015 17:39


Ադրենալինի սիրահարը նետվել է ժայռից՝ անկարգելը մաշկից ամրացրած (տեսանյութ)

Ադրենալինի սիրահարը նետվել է ժայռից՝ անկարգելը մաշկից ամրացրած (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 28-ամյա բնակիչ Ջոշ Միրամանտը, ով կախվածություն ունի ադրենալինից, որոշել է, որ լեռնագնացությունից ստացած հաճույքը նրան այլևս չի բավարարում։ Ինչպես տեղեկացնում է «Washington Post»-ը, այդ պատճառով նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և գնացել Թայլանդ, որպեսզի հնարավորություն ունենա ցատկել 115 մետր բարձրությունից:

Իսկ որպեսզի զգացողություններն է՛լ ավելի սուր լինեն, նա որոշել է անկարգելն ամրացնել անմիջապես մեջքի մաշկին: Վտանգանվոր ցանկությունն իրականացնելու գործում Միրամանտին օգնել է Թոնսայ քաղաքում աշխատող, անկարգելով թռիչքների հրահանգիչ Ստանիսլավ Աքսենովը:

Նվում է, որ վտանգավոր թռիչքն իրականացնելու համար տղամարդը պարապել է ընդամենը 3 շաբաթ՝ այդ ընթացքում իրականացնելով 21 ցատկ: Ցատկելուց առաջ նրա մեջքը հատուկ քսուկով են մշակել, ինչից հետո ամրացրել են անկարգելը։

Բոլոր պատրաստություններն ավարտելուց հետո Միրամանտն իրականացրել է իր երազանքը, որը, բարեբախտաբար, հաջողությամբ է ավարտվել:

«Սա ուղղակի ապշեցուցիչ էր: Բոլորը հարցնում են, թե որքան ցավոտ էր իրականացնել նման թռիչք, իսկ ես թռիչքի ժամանակ որևէ անհարմարություն չէի զգում: Ադրենալինի համեմատ՝ ցավը ոչինչ է: Ես այնքան մեծ հաճույք էի ապրում, որ ընդհանրապես չէի զգում ցավը», - պատմել է Միրամանտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը