Աշխարհ

07.08.2015 18:05


2 ամիս Շերեմետևո օդանավակայանում ապրող ճապոնացին թռել է հայրենիք (տեսանյութ)

2 ամիս Շերեմետևո օդանավակայանում ապրող ճապոնացին թռել է հայրենիք (տեսանյութ)

Մայիսի վերջից «Շերեմետևո» օդանավակայանի «մանրէազերծ» գոտում բնակվող տղամարդը վերադարձել է Ճապոնիա: Այս մասին «Интерфакс»–ին հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի պատասխանատու Կուտարու Ուցուկին։

Հիշեցնենք, որ 36-ամյա Տետսույա Աբոն հայտարարել էր, որ մասնագիտությամբ լրագրող է, և քանի որ ստիպված է ամեն օր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակել, այլևս չի ուզում վերադառնալ տուն, և խնդրում է իրեն Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել:

«Շերեմետևո»-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ ճապոնացին իր փողերով է բնակվում օդանավակայանում, և տղամարդուն օդանավակայանի միջազգային գոտուց վտարելու որևէ հիմք չկա: Նա նաև հայտնել էր, որ պետական համապատասխան մարմինները կլուծեն Աբոյի հետ կապված խնդիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը