Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշն իր մրցակից Դոնալդ Թրամփին խեղկատակ և ծաղրածու է անվանել։
«Politico»–ի տեղեկացմամբ՝ Ջեբ Բուշը, որը երկար ժամանակ ջանում էր խուսափել նախընտրական արշավին միացած Թրամփի հետ հակամարտելուց, սկսել է արձագանքել միրլիարդատիրոջ սուր արտահայտություններին։
Ավելի վաղ Բուշը երբեք չէր մեկնաբանում Թրամփի այն տեսակետը, թե Մեքսիկայի որոշ ներգաղթյալներ «բռնավորներ են»։ Ինքը Բուշը լավ է խոսում իսպաներեն, աջակցում է ներգաղթային բարեփոխումներին և ամուսնացած է Մեքսիկայի նախկին քաղաքացուհու հետ։
Սակայն երբ մի անգամ Թրամփն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարեց, որ «Բուշին դուր են գալիս անլեգալները նրա կնոջ պատճառով», քաղաքական գործիչն արձագանքեց, որ միանգամայն բնական է սիրել սեփական կնոջը, իսկ միլիարդատիրոջը մեղադրեց այն բանում, որ վերջինը վաստակում է մյուսների վախերի հաշվին։
Բացի այդ, Բուշը հետաքրքրվեց՝ որն է Թրամփի խնդիրը, և քաղաքական գործչին անվանեց խեղկատակ ու ծաղրածու։
Ջեբ Բուշը Դոնալդ Թրամփին խեղկատակ է անվանել

7or.am