Օգոստոսի 7-ին՝ ժամը 06.54-ին, հրշեջ-փրկարարները պատահարից վերադարձի ճանապարհին նկատել են, որ Նալբանդյան փողոցի թիվ 17 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ «Տոյոտա Յարիս» մակնիշի 77LP377պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի 29 SL 346 պետհամարանիշով ավտոմեքենային և շրջվել:
Հրշեջ-փրկարարները և ոստիկանները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Խ.-ին, ով տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և անջատել մարտկոցը:
***
Օգոստոսի 7-ին՝ ժամը 05.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 հասցեում այրվում է զրուցարան-տաղավար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Գ.-ին պատկանող կրպակի մոտակայքում այրվել է երկու սառնարան, մոտակա ավտոտնակում՝ մեքենայի պահեստամասեր և պլաստմասե իրեր՝ 5 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.39-ին:
ՃՏՊ և հրդեհ Նալբանդյան փողոցում