Սենատի մեծամասնության առաջնորդը հօգուտ Իրանի Օբամայի ընտրությունն աբսուրդային է անվանել
ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն Իրանի համաձայնագրի օգտին նախագահ Բարաք Օբամայի ընտրությունն աբսուրդային է անվանել։
«Reuters»–ի տեղեկացմամբ՝ այդկերպ նա պատասխանել է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում Օբամայի՝ Կոնգրեսին ուղղված կոչին՝ հավանություն տալ իրանական միջուկային ծրագրով ձեռք բերված համաձայնությանը։
Մաքքոնելն աբսուրդային է համարել ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ համաձայնության և պատերազմի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ։
«Օբաման մեծ սխալ թույլ տվեց՝ օգտագործելով այդ փաստը»,–ասել է սենատորը։
Ավելի վաղ Օբաման նախազգուշացրել էր, որ ԱՄՆ օրենսդիրների կողմից Իրանի հետ ձեռք բերված համաձայնագրի արգելափակումը կարագացնի Թեհրանի միջուկային ծրագրի իրականացումը։ Օբամայի խոսքերով՝ այդկերպ Իրանը մեծ հնարավորություն կունենա՝ իր ծրագիրն ավարտին հասցնելու համար։

7or.am