Օգոստոսի 6-ին՝ ժամը 14.47-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ում «Նիսսան Տիդա» մակնիշի 34 CT 297 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 15-20 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ` 1957 թ. ծնված Կ. Ա.-ը, 2001 թ. ծնված Ա. Գ.-ը և 1948 թ. ծնված Ս. Ն.-ը հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Նիսսան Տիդա»–ն գլորվել է ձորը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14.47-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ում «Նիսսան Տիդա» մակնիշի 34 CT 297 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 15-20 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ` 1957 թ. ծնված Կ. Ա.-ը, 2001 թ. ծնված Ա. Գ.-ը և 1948 թ. ծնված Ս. Ն.-ը հոսպիտալացվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: