Սուրիկ Խաչատրյան. «Չեմ կարծում, որ հրաժարական կտամ» (տեսանյութ)
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ իր որդին՝ այժմ կալանքի տակ գտնվող Տիգրան Խաչատրյանը, բանակից տարկետման իրավունք է ստացել, քանի որ 2013 թվականի հունիսին Գորիսում իրենց տան մոտ տեղի ունեցած սպանության հետևանքով «ցնցումներ է ունեցել»: Այս մասին հայտնում է «Ազատություն»–ը։
«Տարկետման իրավունքը հիմնականում բռնվելուց ցնցումների մեջ էր, այդ երեք ամիսը, որ ձերբակալված էր: Իսկ դրանից հետո էլ դատաքննությունը գնում էր, իրեն չէին կարող զորակոչել: Բայց ավարտվի դատաքննությունը, այս քննությունն էլ կգնա, ընթացքի մասին բոլորիս հայտնի կլինի»,-Կառավարության շենքի մոտ, ի պատասխան «Ազատության» հարցին, ասաց Սյունիքի մարզպետը:
Հարցին, թե ինչով է պայմանավորում, որ միջադեպից երկու ամիս անց որոշվեց ձերբակալել իր որդուն, Խաչատրյանն արձագանքեց․ «Ես էլ չեմ կարում հասկանամ: Որովհետև այդ ձերբակալումը, անկեղծ որ խոսանք, անօրինական էր, ճիշտ չէր, որովհետև իսկապես ինքը դրան տեղյակ չէր: Բայց, ամեն դեպքում, ես խնդիր էլ չեմ տեսնում: Քննությունը կգնա իրա արդար ճանապարհով և լուծումը կստանա»:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է՝ կրկին հրաժարական տա, մարզպետը պատասխանեց․ «Չեմ կարծում: Չեմ ուրախացնի ձեզ»:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։