Աշխարհ

06.08.2015 16:18


Սենատի աշխատակցուհին մերկապարով է զբաղվում ցածր աշխատավարձի պատճառով

Սենատի աշխատակցուհին մերկապարով է զբաղվում ցածր աշխատավարձի պատճառով

Ուշագրավ հրապարակում է հայտնվել «The Guardian» թերթում: ԱՄՆ Սենատի աշխատակցուհիներից մեկը, ով ներկայացել է Քիմ անունով, հայտնել է, որ ցածր աշխատավարձի պատճառով ստիպված է իր աշխատանքը Սենատում համատեղել մերկապարուհու աշխատանքի հետ:

Քիմը, ով միայնակ մայր է, պատմել է, որ աշխատում է Սենատի սրճարանում որպես գանձապահ, և ստանում է ժամը 10,33 դոլար։ Չնայած այն հանգամանքին, որ սպասարկում է երկրի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց՝ նա ի վիճակի չէ իր երեխայի համար հագուստ և դպրոցական պարագաներ գնել:

Կինը հաշվարկել է, որ բոլոր հարկերը, կոմունալ վճարումներն անելուց, ինչպես նաև երեխային բոլոր անհրաժեշտ դպրոցական պարագաները գնելուց հետո նա հայտնվում է «600-դոլարանոց փոսում»:

«Բացի այդ, ցանկացած անգամ, երբ Սենատը գնում է ընդմիջման, ես ստանում եմ ծանուցում այն մասին, որ ժամանակավորապես հեռացված եմ գործից, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում ես կորցնում եմ 8-10 շաբաթվա աշխատավարձ», - բողոքել է Քիմը՝ հայտնելով, որ չի ցանկանում մերկապարուհի աշխատել, քանի որ պարելն այն տղամարդկանց համար, ովքեր չեն հարգում կանանց, նվաստացուցիչ է համարում։ Սակայն այլ ելք երեխայի կյանքն ապահովելու համար նա չունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը